Դիլիջանի «Իմպուլս» ակումբի նախագահ Տիգրան Հակոբյանը «Ֆուտբոլ պլյուսին» տված հարցազրույցում հաստատել է տարածված այն լուրը, որ ակումը չի մասնակցելու 2013/14 մրցաշրջանի Հայաստանի առաջնությանը, սակայն նշել է, որ ակումբը չի լուծարվում.
«Մենք չենք հեռանում հայկական ֆուտբոլից: Մնալու ենք և ամեն ինչ անելու ենք հայկական ֆուտբոլին օգնելու համար: Պարզապես փոխելու ենք մեր մարտավարությունը: Մենք նպատակահարմար ենք գրել գտել ֆինանսներն ուղղել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, լավ ենթակառուցվածքներ ստեղծել՝ ֆուտբոլի ակադեմիա և մարզադպրոց ունենալու համար, որպեսզի ակումբի հիմքերն ամուր լինեն: Հիմա արդեն կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Տիգրան Հակոբյանը:
Նա նշել է, որ որևէ դժգոհություն չկա, ինչի պատճառով կայացվել է որոշումը, «Իմպուլսի» ֆուտբոլիստներն ազատ գործակալի կարգավիճակ կստանան:
Լուսանկարը` Իմպուլսի պաշտոնական կայքի