«Լիվերպուլը» փոխարինող է գտել թիմի հարձակվող Լուիս Սուարեսին, ով մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է «Daily Mail» պարբերականը: Եթե ուրուգվայցին հեռանա Անգլիայից, ապա «կարմիրները» մտադիր են ձեռք բերել «Ասթոն Վիլայի» և Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Բենտեկեին:
«Ասթոն Վիլան» պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից 12 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:
Նշենք, որ 2012/13 մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում Բենտեկեն անցկացրել է 34 հանդիպում, խփել է 19 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: