Կիրակի, 15.06.2025, 12:27
Ֆուտբոլային թարմ տեղեկություններ
 
Կայքի մենյու

Online Mini Chat

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 5

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 10
Հյուրեր. 10
Անդամներ. 0

Մուտքի ձև

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 2 » ՄԵՍՍԻՆ` ԼԱ ԼԻԳԱՅԻ 2012-13 ԹԹ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒ
11:48
ՄԵՍՍԻՆ` ԼԱ ԼԻԳԱՅԻ 2012-13 ԹԹ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒ
Մեսսին` Լա լիգայի 2012-13 թթ. լավագույն ռմբարկու

Ինչպես և կանխատեսվում էր, Իսպանիայի առաջնության եզրափակիչ տուրից հետո, այժմ արդեն պաշտոնապես, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հռչակվեց Պրիմերայի 2012-13 թթ. լավագույն ռմբարկու։ «Կապտանռնագույնների» առաջատարն իր հաշվին ունի 46 գոլ։

Արգենտինայի հավաքականի հարձակվողը Մադրիդի «Ռեալի» գոլահար Կրիշտիանու Ռոնալդուին գերազանցել է 12 գնդակով։ Լավագույն ռմբարկուների եռյակը եզրափակել է Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով հեղինակել է 28 գոլ։

Գոլահարների քառյակում, 25 գոլերով, կարողացել է ամրապնդվել «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ալվարո Նեգրեդոն՝ շնորհիվ հունիսի 1-ին «Վալենսիայի» հետ կայացած մրցավեճում «չղջիկների» դարպասին ձևակերպած պոկերի (4:3): Ի դեպ, Նեգրեդոն մեկ գոլ ավելի է խփել, քան իրենց թիմի երեկվա մրցակցի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն։

Հիշեցնենք, որ Մեսսին նախորդ տարի ևս դարձել էր Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ այդ անգամ իր հաշվին գրանցելով 50 գոլ։

Դիտումներ: 160 | Ավելացրեց: armfootball | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Neymar goals

Սեղմեք

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2025Անվճար հոսթինգ uCoz