Բրազիլիայի ազգային հավքականի հարձակավող Նեյմարն Անգլիայի հետ ընկերական հանդիպումից հետո (2:2) ափսոսանք է հայնտել, գոլային պահերի իրացման ցածր տոկոսի վերաբերյալ: Նրա խոսքով` պետք է որքան հնարավոր է միասին շատ խաղալ՝ փոխհամագործակցության մակարդակը նոր որակի հասցնելու համար:
«Լավ հանդիպում ստացվեց: Հիանալի խաղացինք հարձակման գծում և մի շարք գոլային պահեր ստեղծեցինք, ցավոք՝ չկարողանալով դրանցից շատերը գոլով ավարտել: Դեռ առաջին խաղակեսին կարող էինք երկու գոլ խփել՝ նույնիսկ երեք, սակայն...:
Այժմ մենք գիտենք, թե ինչի վրա պետք է աշխատել: Որքան հնարավոր է շատ հանդիպումներ պետք է անցկացնենք միասին, որպեսզի փոխհամագործակցությունը նոր մակարդակի հասցվի», - Նեյմարի խոսքերն է մեջբերում «Globo Esporte»-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից 30-ը Բրազիլիան կմասնակցի Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկությանը: Խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն՝ Ճապոնիայի, Մեքսիկայի և Իտալիայի հավաքականները: