CNN–ի հաղորդավար Պեդրո Պինտոն թվիթերում հետևյալ հաղորդագրություններն է կատարել:
«Մինո Ռայոլան ինձ հայտնեց, որ որևէ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված որևէ գործարք չի կատարվել: Մեծ ակումբների հետ բանակցությունները շարունակվում են: Մինոն հույս ունի որ առաջիկա շաբաթների ընթացքում պայմանագիր կկնքի եվրոպական մեծ ակումբներից մեկի հետ: Ավելի պարզ լինելու համար, ասեմ, որ Մխիթարյանը «Լիվերպուլի» հետ դեռ պայմանագիր չի ստորագրել: Եթե ինձ հարցնեք, ապա իմ կարծիքով նա մեծ ֆուտգբոլիստ է, որին պայծառ ապագա է սպասում: Նա կարող է դառնալ Հայաստանի դեսպանն արտասահմանում»:
Պեդրո Պինտոն հեղինակավոր հաղորդավար է, որը վարում է այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսին է ՖԻՖԱ-ի գալա-երեկո մրցանակաբաշխությունը: