Կիրակի, 15.06.2025, 12:35
Ֆուտբոլային թարմ տեղեկություններ
 
Կայքի մենյու

Online Mini Chat

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 5

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 14
Հյուրեր. 14
Անդամներ. 0

Մուտքի ձև

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 4 » Ռոման Բերեզովսկի. «Ռոնալդուն ինձ անհավանական գոլ խփեց»
21:55
Ռոման Բերեզովսկի. «Ռոնալդուն ինձ անհավանական գոլ խփեց»

Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի և Պորտուգալիայի հավաքականների հանդիպումից առաջ Sportbox.ru-ի թղթակցի հետ զրույցում իր հիշեղություններով է կիսվել 2007 թվականին կայացած Հայաստան - Պորտուգալիա խաղից: 

- 2007 թվականին դուք բավական հաջող խաղացիք պորտուգալացիների հետ՝ 0:1 և 1:1: Ինչո՞վ հիշվեց Ռոնալդուն: 

- Համաշխարհային մակարդակի խաղացողների հետ խաղալը շատ հետաքրքիր է: Մեսսիի դեմ չեմ խաղացել, փոխարենը հանդիպել եմ Կրիշտիանուին: Մեր թիմը շատ լուրջ էր պատրաստվում այդ խաղերին և, կարծում եմ, որ պորտուգալացիների հետ լավ խաղացինք: Հակտապես Երևանում կայացած առաջին խաղում: Մենք բացեցինք հաշիվը խաղասկզբում, բայց Ռոնալդուն առաջին կեսի վերջում ինչ-որ անհավանական գոլ խփեց: Նա ամեն ինչ միայնակ արեց. խաբս տվեց պաշտպաններին և հասավ գրեթե դիմային գծիեց: Նման սուր անկյունից գրեթե անհնար էր գոլ խփելը և նրա դիրքից միայն փոխանցում էր սպասվում, բայց նա աջ ոտքից գնդակը գցեց ձախ ոտքին և գրավեց հեռավոր անկյունը: Նման բաներ հաճախ մինի-ֆուտբոլում կարելի է տեսնել: Ռոնալդուն կարողացավ դա անել դարպասային հրապարակում: Նա շատ խորամանկ է և դա իր գլխավոր զենքն է: 

- Նկատվում է, որ պորտուգալացիների առաջատարի մոտ, երբ խաղը չի ստացվում նա սկսում է նյարդայնանալ և սադրանքների դիմել:

- Հայաստանի հավաքականի դեմ խաղում նրա մոտ հենց այդպես էլ ստացվեց. խաղը չէր ստացվում չնայած այդ գոլին: Սակայն նրա կողմից ինչ-որ արտասովոր բաներ չնկատեցի, չնայած, որ հասկանալի էր. պորտուգալացիները շատ էին ցանկանում հաղթել: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ մեր պաշտպաններին հաջողվեց նրանց դիմակայել: Հավատում եմ, որ Ռուսաստանի հավաքականը կկարողանա հաջող խաղալ պորտուգալացիների դեմ պատասխան խաղում: 



Դիտումներ: 195 | Ավելացրեց: armfootball | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Neymar goals

Սեղմեք

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2025Անվճար հոսթինգ uCoz